Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Տարիքի հետ քնի որակը վատանում է

Տարիքի հետ քնի որակը վատանում է

Տարեց կանայք ավելի շատ խնդիրներ ունեն քնի հետ, քան տղամարդիկ, ասվում է Մոնակոյի համալսարանից բժիշկ Դենիս Օդրիսկոլլ վերջին հետազոտության մեջ: Կանայք դժվարությամբ են քուն մտնում, իսկ առավոտյան իրենց հանգստացած չեն զգում, գրում է Perth Now-ն:

Ընդ որում հավանականությունն ավելի մեծ է այն կանանց մոտ, ովքեր սրտի հիվանդություններ ունեն, դեպրեսիաներ: Այդ եզրահանգման են եկել 65-ից բարձր տարիքի 1000 մարդու հետազոտության արդյունքում: Եւս մեկ նկատառում. քնի հետ կապված խնդիրներ ավելի հաճախ ունենում են տարեց մարդիկ, ովքեր առանձին են ապրում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Տարեց կանանց 30 տոկոսը դժվարությամբ էր քնում: Նման խնդիր ունեցել է տղամարդկանց միայն 12 տոկոսը: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ գիշերն արթնանում էին, սակայն հանգստացած արթնանում էին միայն կանանց 72 եւ տղամարդկանց 80 տոկոսը:

Հոգնածություն զգացողությունը առավոտյան կապվում է հոգեբանական խնդիրների հետ, ախորժակի վատթարացմամբ, էներգիայի բացակայությամբ, հիասթափությունից ու շրջապատում տեղի ունեցած նկատմամբ անտարբերությամբ: Հաջողության կարելի է հասնել քնի ռեժիմի կարգավորմամբ ու սննդակարգում կոֆեինի կրճատմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ